Картинки по запросу худетьՈրոշ մարդիկ, թվում է, ամեն հնարավորն անում են նիհարելու համար, բայց չեն կարողանում նույնիսկ մի երկու կիլոգրամ կորցնել: Մյուսների մոտ նիհարելու գործընթացն ասես վատ չի սկսվում, բայց հետո կանգ է առնում եւ դադարում է առաջ գնալ: Ինչո՞ւ է այդպես ստացվում: Դա կարող է մի քանի պատճառ ունենալ:

1. Չափազանց քիչ կալորիաները

Շատերը համոզված են, որ նիհարելու համար անհրաժեշտ է գործնականում դադարեցնել ուտելը: Սակայն խնդիրն այն է, որ եթե սկսեք չափից քիչ ուտել, դա բոլորովին չի օգնի նիհարելուն, բայց կարող է առողջական խնդիրներ ստեղծել: Մասնագետների կարծիքով՝ նիհարելու համար անհրաժեշտ է ոչ թե քաղցել, այլ ճիշտ սնվել եւ սպորտով զբաղվել:

2. Նստակյաց կյանք

Նիհարել ցանկացող շատ մարդիկ սննդակարգի վրա են կենտրոնանում եւ մոռանում են ֆիզիկական ակտիվության մասին: Միաժամանակ օրգանիզմ մտնող թեկուզեւ քիչ քանակությամբ կալորիաներն անհրաժեշտ է ծախսել, իսկ դրանք ծախսվում են հենց շարժման միջոցով: Բացի այդ՝ սպորտն օգնում է ճարպային հյուսվածքը մկանայինով փոխարինել:

3. Հրաժարումը նախաճաշից/ճաշից/ընթրիքից

Եթե դուք հրաժարվում եք սննդի ընդունման որեւէ փուլից, հաջորդ անգամ սնունդ ընդունելիս արդեն ուժեղ քաղց եք զգում եւ ավելի շատ եք ուտում, քան պետք էր: Մասնագետների խոսքով՝ օրական 2 անգամ սնունդ ընդունելիս մարդն ավելի շատ է ուտում, քան 5 անգամ ընդունելու դեպքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել