Image result for ԻՊ ԹուրքիաԻսլամական պետության լրատվամիջոցները տարածում են կառույցի նոր խոսնակ Աբու ալ-Հասան ալ-Մուհաջիրի՝ մոտ 24 րոպե տևողությամբ ուղերձը, որտեղ կարելի է առանձնացնել հետևյալ շեշտադրումները՝
1. ԻՊ-ը այս պահին ընթացող ռազմական գործողություններում առաջնահերթություն է տալիս Սիրիայի և Իրաքի այնպիսի բնակավայրերի համար պայքարին, ինչպիսիք են համապատասխանաբար՝ ալ-Բաբն ու Թալաֆարը: Վերջիններս դեռևս գտնվում են ԻՊ-ի վերահսկողության տակ, և դրանց անկումը ճանապարհ է բացելու դեպի իսլամականների կարևորագույն կենտրոններ համարվող ալ-Ռակկա և Մոսուլ:
2. Հարձակումներ սկսել Թուրքիայի դեմ: Ուղերձում շեշտվում են թուրքական թիրախները՝ դեսպանատները, աջակիցները, հոգևորականները, նույնիսկ Թուրքիայի շահերը սպասարկող համացանցային օգտատերերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել