Հայաստան են ժամանել համաշխարհային ճանաչում ունեցող ամենագեղեցիկ մերկապարուհի` Վարդանուշ Մարտիրոսյանը (Վարդա) և ուկրաինացի հանրաճանաչ երգիչ` Վիտալիյ Կոզլովսկին:
Երևանում նրանք միասին հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով, որի ժամանակ Վարդանուշ Մարտիրոսյանը և Վիտալիյ Կոզլովսկին կխոսեն ապագա ծրագրերի մասին և կպատասխանեն ԶԼՄ-ների հարցերին:
Վարդանուշ Մարտիրոսյանը և Վիտալիյ Կոզլովսկին իրենց մասնակցություն են ցուցաբերելու Հանրային ալիքի (Հ1) հատուկ նախագծում, LUXURY ամսագրի բացառիկ ֆոտոպատմությունում և այլ միջոցառումներում:
Վարդանուշ Մարտիրոսյանը և Վիտալիյ Կոզլովսկին Հայաստան ժամանում են LUXURY ամսագրի հրավերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել