Image result for թրամփԲակո Սահակյանը պետք է փորձեր զանգահարել և շնորհավորրլ Թրամփին

Կարծում եմ՝ Արցախի նախագահը պետք է հեռախոսազրույց նախաձեռներ Թրամփի հետ։ Եթե դա հաջողվեց Թայվանի չճանաչված պետության առաջնորդին, ապա մեզ էլ կհաջողվեր։ Նա կարող էր պարզապես փորձել, քանի որ կորցնելու բան չուներ։ Ի՞նչ կկորցներ Թրամփը, ոչինչ։ Քննադատության դեպքում կհայտարարեր, որ ՄԽ համանախագահ է, ԱՄՆ-ն տասնյակ տարիներ ուղիղ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արցախին, իսկ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը Քլինթոնի օրոք ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցչությունը պաշտոնապես գրանցել է։ Բակո Սահակյանը Թրամփին կներկայացներ խնդրի բուն էությունը (վերջինս խնդրից տեղյակ չէ)՝ դառնալով հակակշիռ Ալիևին, այսինքն՝ կողմ, ինչին շարունակ ձգտում էր ՀՀ-ն ապրիլյան դեպքերի ժամանակ։ Ու սա պետք էր անել ոչ պաշտոնական Երևանի խողովակներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել