Ամերիկյան դատարանը Օհայո նահանգի բնակիչ Քրիստոֆեր Լի Քորնելին 30 տարվա ազատազրկման է դատապարտել՝ ԱՄՆ Կոնգրեսում ահաբեկչական գործողության նախապատրաստման համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

22-ամյա տղամարդը ձերբակալվել էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների կողմից 2015 թվականի հունվարի կեսերին։ Քորնելն ամերիկյան հատուկծառայությունների տեսադաշտում էր հայտնվել այն բանից հետո, երբ ծայրահեղական բնույթի մի շարք հաղորդագրություններ էր զետեղել իր թվիթերթյան միկրոբլոգում։

Իշխանությունների տվյալներով՝ նա պատրաստվել է Կոնգրեսի շենքում գործի դնել մի քանի պայթուցիկ սարքեր, այնուհետև հրաձգություն իրականացնել։ Նա մեղադրվել է նաև ԴԱԻՇ-ին աջակցելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել