Image resultԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայում բնակվող կանայք երկրում առկա տնտեսական ու սոցիալական լուրջ ճգնաժամի պատճառով մեկնում են կոլումբիական քաղաքներ, ուր վաճառում են իրենց մազերը։

Նրանք այդ կերպ կարողանում են գնել սնունդ, դեղորայք, տակդիրներ և այլն։ Ընդգծվում է, որ գումար ստանալու այդ տարբերակը վերջին շաբաթներին դարձել է շատ հանրաճանաչ։

Վենեսուելական Սան Անտոնիո և կոլումբիական Լա Պարադա քաղաքները միմյանց կապող կամրջի վրա կանգնած են տասնյակ մարդիկ, որոնք պատրաստ են գնել մազեր։

Օրական մոտ 200 վենեսուելացի կին է գալիս այստեղ։ Դրանից հետո նրանց մազերը վերավաճառում են Կոլումբիայի Կալի քաղաքում։ 45-ամյա Սելինա Գոնզալեսը պատմել է, որ մոտ մեկ ժամ սպասել է հերթի մեջ, որպեսզի կարողանա իր մազերը վաճառել 60.000 կոլումբիական պեսոյով՝ մոտ 20 դոլար, ինչը հայրենի Վենեսուելայում համարժեք է նվազագույն աշխատավարձին ու սննդի կտրոնին։ Կինը հայտնել է, որ տառապում է արթրիտից և ունի դեղորայքի կարիք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել