Tert.am-ը գրում է.

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանը, խոսելով Թուրքիայի իշխանությունների կողմից երկրի ներսում իրականացվող բռնաճնշումների՝ Հայաստանի հետ հարաբերությունների վրա հնարավոր ազդեցության մասին՝հաշվի առնելով տեղի հայերի խնդիրները, հիշատակեց Ցյուրիխյան արձանագրությունները,  նշեց, որ այդ գործընթացն արդեն իրեն սպառել է և նոր գործընթաց է պետք, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի միջև եղած հարաբերությունների կարգավորման մասին խոսենք:

«Երկու երկրների նախագահներն էլ  իրենց հայտարարություններով լավ յուղոտ վերջակետ են դրել Ցյուրիխյան գործընթացի վրա, և երկուսի դեպքում էլ, ես քաղաքական կամք, նախաձեռնություն չեմ տեսնում՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունում նոր գործընթաց սկսելու ուղղությամբ»,- ասաց նա:


Թուրքագետի դիտարկմամբ՝ հիմա Թուրքիան շատ այլ լրջագույն խնդիրներ ունի, և ի վերջո պատրաստվում է նախագահական համակարգի անցմանը: «Դա շատ լուրջ ռեսուրսներ է պահանջում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրսում: Ուստի ներկայիս բարդ անցումային փուլում սպասել, թե Թուրքիայի քաղաքականության մեջ Հայաստանի հետ հարաբերությունների մասով նոր զարգացումներ կլինեն, անիրատեսական է»,- ասաց նա:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ եթե ինչ-որ փոփոխություններ էլ լինեն, կլինեն զուտ հայտարարությունների, ժեստերի լեզվով: Ըստ նրա՝ Թուրքիան հիմա բարդագույն խնդիրների առջև է կանգնած.քրդական հարցն է, տարածաշրջանային խնդիրները և իր ներգրավվածությունը՝ Սիրիայի, Իրաքի հիմնախնդրում, նաև երկրի առջև ծառացած տնտեսական մարտահրավերները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել