Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ջրամատակարարման խնդրին: Նա նշեց, որ ջրամատակարարման համակարգն ունի բազմաթիվ ներդրումային խնդիրներ, և իրենք հետևողական են լինելու, որ ներդրողը կատարի ներդրումները։ Ինչ վերաբերում է ջրի սակագնի աճին, նա ասաց, որ որոշ մարզերում աճել է, որոշներում՝ նվազել։

«Եթե այդ գործընթացը կազմակերպվի և դրված նպատակները իրականացվեն, ապա դա մեր հաշվարկով շատ մեծ բեռ չի լինի բաժանորդների համար, քանի որ մինչ այդ անհավասար բաժանումը եղել է շատ ավելի վատը, և Արմավիրի մարզում եղել է ֆանտաստիկ թանկ, քան Երևանում: Այդ առումով սակագների փոփոխությունը բերել է համահարթեցման, հիմա Արմավիրի մարզի բնակիչը երջանկացել է, Երևանինը՝ գուցե մի քիչ պակաս, սակայն այլ տարբերակ չունենք»,-ասաց նա՝ նշելով, որ ցանկացած կառավարիչ ցանկանում է, որ սակագները քիչ լինեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել