Tert.am-ը գրում է.

2017 թվականի հունվարից Վրաստանում կբարձրանա մինչև 2008 թվականն արտադրված ավտոմեքենաների մաքսազերծման գինը: 1-ից մինչև 6 տարի արտադրման վաղեմություն ունեցող, ինչպես նաև հիբրիդային ավտոմեքենաների մաքսազերծման արժեքը կնվազի, իսկ էլեկտրական ավտոմեքենաները ընդհանրապես կազատվեն հարկերից:

Հայաստանյան ավտոշուկայի վրա Վրաստանում մինչև 2008 թվականն արտադրված մեքենաների մաքսազերծման գների բարձրացման հնարավոր ազդեցության մասին Tert.am-ը զրուցեց «Ավտոներկրողների միավորում» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հետ, հաշվի առնելով, որ դեպի Հայաստան մեքենաները ներկրում են Վրաստանից:

«Վրաստանում դա արվում է ներքին շուկայի համար: Այսինքն, այդ մեքենաները մաքսազերծվում և Վրաստանի ներքին շուկայում են վաճառվում: Հետևաբար՝ մաքսավճարի չափի բարձրացումն էական ազդեցություն չի ունենա հայկական շուկայի վրա, քանի որ մենք տարանցիկ ձևակերպումով մոտ 50 հազ. դրամ վճարելով ներկրվող մեքենաները հաշվառումից հանում ենք»,-ասաց Հովհաննիսյանը:

Դիտարկմանը,թե Վրաստանում մաքսազերծված, որոշ ժամանակ շահագործված և հետո վաճառքի հանվող մեքենաները ևս մուտք են գործում հայկական շուկա, Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ այդտեղ ևս վտանգ չկա, որովհետև դրանք բացառիկ դեպքեր են.«Դրանք բացառիկ դեպքերում են, մոտավորապես 100-ից 3 մեքենա: Բացի այդ, եթե նույնիսկ Վրաստանում մաքսազերծվում է մեքենան, ապա շատ ցածր գնով է մաքսազերծվում: Դեպի Հայաստան ներկողը երբևէ չի բերի մաքսազերծված մեքենա, որովհետև այն ձեռնտու չէ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել