Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին, թե Երևան կվերադառնա խաղաղ ճանապարհով, երբ Հայաստանը դատարկվի, նշեց, որ Ալիևի քարոզչական պատերազմը նոր ռեկորդներ է սահմանում:

«Այն հավակնում է դառնալ 21-րդ դարի նախագահական ելույթներից ամենացինիկը: Ադրբեջանական ասացվածքն ասում է, որ խելացի որդին հորը փոխարինող է, իսկ անխելքն անգամ օգնական չէ»,- նշեց Արտակ Զաքարյանը՝ ընդգծելով, որ Ալիևի ցանկությունները՝ տեսնել Երևանը որպես ադրբեջանական տարածք, ցինիզմի լավագույն դրսևորումն է:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ մոտ ժամանակները պատերազմ չի սկսի Արցախում, այլ կսպասի, որ Հայաստանը դատարկվի բնակչությունից, որից հետո կվերականգնի պատմական արդարությունը և կվերադառնա իր «պատմական հողերը»:

Արտակ Զաքարյանն ի պատասխան Ալիևի հայտարարության հիշեցրեց ապրիլյան պատերազմի օրերը,երբ հայկական կողմը ցույց տվեց, որ ռազմական ճանապարհը ևս ճանապարհ չէ, և մնում է միայն մեկ բան. Ադրբեջանը ցանկանում է, թե չի ցանկանում, պետք է մոտենա բանակցությունների սեղանին և խոսի Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքից, դրա միջոցով նաև Լեռնային Ղարաբաղի անկախ պետականության կարգավիճակի ճանաչման մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել