Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղում  մանչեսթերյան ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի և Շեյմուս Կոուլմանի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով Իբրահիմովիչին որոկազրկում է սպասվում:

Հիշեցնենք, որ այս դրվագում Իբրահիմովիչը ոտքով հարվածեց մրցակցի գլխին:

Անգլիայի ֆուտբոլային միությունը ուսումնասիրություն է կատարում: Ամենայն հավանականությամբ, Իբրահիմովիչը կորոկազրկվի մեկ  խաղով:

Իբրահիմովիչը, խոսելով այս դրվագի մասին, նշել է, որ չի եղել որևէ դիտավորություն:

«Սա  ֆիզիկական պայքար էր: Մրցակիցը կոշտ էր խաղում: Սա սովորական պայքար էր և ես պարզապես ցանկանում էի խուսափել բախումից» ,-նշել է Զլատանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել