Բոլոր մարդիկ պարտավոր են հետևել օրենքներին: Սակայն աշխարհի տարբեր երկրներում գործում են այնպիսի օրենքներ, որոնք արտասովոր են և երբեմն նաև տարօրինակ: Կան այնպիսինները, որոնք չխախտելն ուղղակի հնարավոր չէ: Հատուկ Ձեզ համար կազմել ենք այդպիսի օրենքների հատուկ ցուցակ: Տարօրինակ օրենքներ, արտասովոր դեպքեր և իրավախախտների հետաքրքիր արարքներ:

1. Թայլանդի իշխանությունները հետաքրքիր միջոց են գտել իշխանության ներկայացուցիչներին պատժելու համար: Իրավախախտին պատժելու համար ոչ միայն նրան նկատողություն են տալիս և տուգանում են համապատասխան գումարի չափով, այլ նաև ստիպում են մեկ ամիս շարունակ Hello Kitty-ով թևկապ կրել:

2. Հարվարդի գրադարանում կա մի գիրք, որի կազմը ամբողջովին մարդկային մաշկից է պատրաստված: Հարկ է նշել, որ գրքի պահպանումը փաստագրված է և օրինական:

3. Միացյալ Նահանգների օրենքի համաձայն՝ մարդու տարիքը փոխվում է նրա ծննդյան օրից մեկ օր առաջ: Այսինքն՝ այն մարդիկ, ում 21 տարեկանը վաղն է լրանալու, այսօր ևս կարող են ալկոհոլ գնել (ԱՄՆ-ում ալկոհոլ գնել թույլատրվում է 21 տարեկան և ավելի մեծ անձանց):

4. Չնայած ամերիկյան հասարակության հանդուրժողականությանը սեռական փոքրամասնությունների նկատմամբ՝ ԱՄՆ-ում այդպիսի սոցիալական խմբերի ներկայացուցիչներին արգելված է արյան դոնոր լինել:

5. ԱՄՆ-ի անօրինական ներգաղթյալները կարող են օրինական կերպով շարունակել ապրել երկրում, եթե որևէ հանցագործության զոհ են դարձել:

6. Անցյալ դարի 90-ական թվականներին Բերկլիի համալսարանի ուսանողներից մեկի վարքը ստիպեց փոփոխություններ անել օրենքում: Բանն այն է, որ այդ ուսանողը դասերին ներկայանում էր ամբողջովին մերկ: Իշխանություններն անզոր էին. օրենքը նման անպարկեշտություններ թույլ էր տալիս: Ներկայումս այդպիսի պահվածքը համարվում է խուլիգանություն:

7. Բրազիլիայում բոլոր այն արտադրանքները, որոնք կապ ունեն խաղային արդյունաբերության կամ տեսախաղերի հետ, ենթակա են լրացուցիչ հարկերի, քանի որ համեմատվում են տվյալ խաղային բիզնեսի առարկայի հետ:

8. Շվեյցարիայում արգելվում է ժամը 22:00-ից հետո զուգարանակոնքի ջուրը քաշել: Սրանով իշխանությունները նպատակ ունեն ձերբազատվել ավելորդ աղմուկից՝ հոգ տանելով իրենց քաղաքացիների մասին:

9. Սինգապուրի խանութներում անհնար է մաստակ գտնելը: Ինչու՞: Քանի որ մաստակ ծամելն այստեղ արգելված է օրենքով: Վերջինս ընդունվել է քաղաքների աղտոտվածության մակարդակն իջնելու նպատակով:

10. Բարբադոսում արգելված է զինվորական տիպերով տաբատ կրել: Այդպիսի նախշերի սիրահարներին մնում է կա՛մ համակերպվել օրենքի հետ, կա՛մ զինվորական դառնալ, կա՛մ էլ թմրադեղերի դեմ պայքարողների շարքերն անցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել