Картинки по запросу ԾԻԳ երՊետության կողմից իրականացվող օպտիմալացման և ոչ առաջնային կարևորության ծախսերի կրճատման պատճառներից մեկը պարտքային բեռի մեծությունն է: Շատ կարևոր է, որ պետությունը ոչ միայն նվազեցնի ներգրավվող վարկային ֆինանսական միջոցները, այլ նաև օպտիմալացում իրականացնի այդ ռեսուրսների շրջանակներում գործող ծրագրերի իրականացման գրասենյակներում:

Սպասվում է, որ վերը նշված գործընթացի շրջանակներում գործադիրը կկրճատի ԾԻԳ-երի թիվը՝ թողնելով միայն 5-ը: Գործունեությունը շարունակող ԾԻԳ-երը կենթարկվեն ներքին օպտիմալացման, ինչը իրենից ենթադրում է, որ ծախսերը կկրճատվեն մեկ երրորդով։ Սա իր դրական ազդեցությունը կունենա վարկային ծրագրերի վրա: Նախկինում նմանատիպ կառույցները «պահելու» համար հարկավոր էին լինում ահռելի գումարներ, որոնք հավելյալ բեռ էին դառնում պետության «ուսերին»:

Կխստացվի նաև վերահսկողությունը: Ծրագրերը սպասարկող ԾԻԳ-երի նկատմամբ վերահսկողությունը իրականացնում են միջազգային կազմակերպությունները, սակայն երբեմն ականատես ենք լինում այն իրավիճակին, երբ ծախսված գումարները չեն արդարացնում իրենց և արդյունքները չեն երևում: Փոփոխությունների հետևողականության դեպքում ստացվող միջոցների համար նախատեսված ծրագրերը կդառնան ավելի արդյունավետ, իսկ արդյունքը՝ տեսանելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել