Image result for Կարեն ԿարապետյանՎարչապետը ակտիվություն է դրսևորում բոլոր «պլաշադկաներում»

Կարեն Կարապետյանը շարունակում է մնալ լրատվական դաշտի հիմնական նյուզմեյքերներից մեկը՝ հումորներով, լակոնիկ պատասխաններով, ինչու չէ, անսպասելի արձագանքներով:

Թե ինչ տնտեսական ցուցանիշներ կապահովի այս կառավարությունը, ժամանակի հարց է, սակայն այն, որ այս վարչապետը մի տեսակ պոզիտիվ է տարածում, ակնհայտ է:

Լավ է, որ վարչապետը փորձում է հաճախակի հանդիպել լրատվամիջոցների հետ, ընդ որում՝ ֆեյսբուքյան շփումները ևս պակաս կարևոր չեն, այնտեղ բավականին ակտիվ մասսա է ներկայացված, ուղղակի պետք է ֆիլտրել հարցադրումները, որպեսզի կարևոր հարցադրումները պատասխաններ ստանան:

Բոլորին չես բավարարի, չես ոգևորի, բայց առաջնահերթություններ ամեն դեպքում պետք է սահմանվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել