Մոուրինյուն՝ Մխիթարյանի մասինBarometer.am-ը գրում է.

Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու է "Էվերտոնի" դեմ Պրեմյեր լիգայի 14-րդ տուրի խաղում մեկնարկային կազմում ընդգրկել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին.

"Ընտրությունս կապված չէր ֆուտբոլիստների հետ, այլ խաղի բնույթի: Մխիթարյանը և Մարսիալն ավելի արագ են գործում գնդակը հարձակման գիծ տեղափոխելիս, ինչպես նաև այն ստանալուց: Այդ դիրքում բոլորն էլ լավ են խաղում, այդ թվում՝ Մատան, Մարտիալը: Հարցը դրանում չէ, այլ խաղում",- Մոուրինյուի խոսքը մեջբերում է express.co.uk-ը:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել