Ճապոնիան և ԱՄՆ-ն անցկացնում են համատեղ զորավարժություններ, որոնց ընթացքում հետ կմղեն Օկինավա և Կյուսյու կղզիների վրա պայմանական թնշնամու հարձակումը, հաղորդում է Kiodo գործակալությունը։

«Յամասակուրա» («Լեռնային սակուրա») անունը կրող զորավարժությունների բացման արարողությունը տեղի է ունեցել Ճապոնիայի Կումամոտո քաղաքում, չնայած մանևրումները փաստացիորեն մեկնարկել են նոյեմբերի 30-ից և կտևեն մինչև դեկտեմբերի 13-ը։

Գործակալության տվյալներով՝ զորավարժություններին ճապոնական կողմից մասնակցում է շուրջ 5000, իսկ ԱՄՆ-ից՝ 1600 զինվորական։

«Յամասակուրա»-ն ամենախոշոր զորավարժությունն է ԱՄՆ-ի և Ճապոնիայի մասնակցությամբ, որն ացնկացվում է 1982թ․ ի վեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել