Картинки по запросуՊենտագոնը ծրագրում է վերանայել ԴԱԻՇ-ի դեմ պայքարին ուղղված ԱՄՆ-ի ռազմավարությունը՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդն ազգային պաշտպանության հարցերվ Ռեյգանի անվան ֆորումում։

«Մենք, անշուշտ, պատրաստվում ենք վերանայել այն (ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ռազմավարությունը)։ Ընտրված նախագահն ասել է, որ ցանկանում է վերանայել այն»,-Դանֆորդի խոսքերն է մեջբերում Politico թերթը։

Նա նաև նշել է, որ չորեքշաբթի հանդիպել է Թրամփի անցումային թիմի ներկայացուցիչների հետ, և իրենց երկխոսությունը կշարունակվի մի քանի շաբաթ։

«Կան որոշ բաներ, որոնք մենք հավանաբար կառաջարկենք նոր վարչակազմին դիտարկման համար, քանի որ կա քաղաքական համակարգ, որի շրջանակում այսօր գոյություն ունի ռազմական ռազմավարություն»,-հավելել է Դանֆորդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել