Image result for eurovision song contest 2017Եվրոպական հեռարձակող միությունը (EBU), որը հանդիսանում է «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչ, հերքել է 2017 թվականին մրցույթը Կիևից Մոսկվա տեղափոխելու հնարավորության մասին տեղեկությունը։ Նման պլաններ չկան՝ Deutsche Welle-ին հայտնել են Եվրոպական հեռարձակող միությունից։ Իրադարձությունների զարգացման նման տարբերակի մասին հայտնել էր գերմանական Bild պարբերականը։

Պարբերականը նշել էր, որ մրցույթի անցկացման նոր վայրի որոնման մեկնարկի մասին որոշումն ընդունվել է՝ կապված այն բանի հետ, որ Կիևը մինչ օրս կազմակերպիչներին չի տրամադրել ֆինանսական երաշխիքներ։

Վերջին տարիներին մրցույթի ծախսերը տատանվում են 17-25 մլն եվրոյի սահմանում։ Կազմկոմիտեն փակում է ծախսերի միայն մի մասը՝ 10-14 մլն եվրոյի չափով, մնացած գումարը պետք է փակի մրցույթն անցկացնող կողմը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել