oszeflaggen_schraeg_bildԳերմանիայի սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչությունը (հակահետախուզություն) նախազգուշացրել է անկարգությունների մասին, որոնք կարող են իրականացնել Համբուրգում ձախ ծայրահեղականները դեկտեմբերի 8-9-ը կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ։ Այս մասին հայտնում է Die Welt-ը։

Գերատեսչության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը դաշնային հողերի ներքին գործերի նախարարների հետ հանդիպմանը հայտնել է, որ ձախերը կարող են կիրառել ԵԱՀԿ ԱԳ խորհրդի նիստը՝ վերլուծելու անկարգություններ չթույլատրելու իրավապահ մարմինների մարտավարությունը։ «Սակայն մարմինների համար էլ ավելի լուրջ մարտահրավեր կլինի հաջորդ տարի կայանալիք G20-ի գագաթնաժողովը»,-նախազգուշացրել է Մաասենը։

ԵԱՀԿ ԱԳ խորհրդի հանդիպման անվտանգությունը քաղաքում կապահովեն ավելի քան 13 հազար ոստիկաններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել