Alila Villas, Բալի
Alila Villas Uluwatu կոմպլեքսում գտնվող այս լողավազանից հրաշալի տեսարան է բացվում դեպի Հնդկական օվկիանոս:
Mardan Palace, Թուրքիա
Այս լողավազանը գտնվում է Թուրքիայի հարավարևելյան քաղաք Անթալիայի Mardan հյուրանոցում:
Սան-Ալֆոնսո-դել-Մար, Չիլի
Երբևիցե տեսե՞լ եք այսպիսի հսկայական լողավազան: Այս հրաշալիքը 1կմ-ից ավելի երկարություն ունի և իր մեջ տեղավորում է 250 մլն լ ջուր: Իր չափերի համար այն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Ուելսական հյուրանոց, Շվեյցարիա
Այս հյուրանոցը մտնում է Շվեյցարիայի լավագույն 20 առողջարանական կոմպլեքսների կազմի մեջ: Հենց այստեղ կարելի է լողալ լողավազանում՝ հիանալով շվեյցարական Ալպերով:
Ubug Hanging Gardens, Ինդոնեզիա
Ubug Hanging Gardens կոմպլեքսի լողավազանը կազմված է երկու «հարկից» և գտնվում է գեղատեսիլ տրոպիկական անտառների մեջ:
Caruso, Իտալիա
Այս լողավազանը գտնվում է իտալական Ռավելո քաղաքի ամենաբարձր կետում, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի ծովն ու լեռները:
Jade Mountain Resort, Սանտա Լուսիա
Jade Mountain Resort հինգաստղանի հյուրանոցի յուրաքանչյուր սենյակ ունի սեփական լողավազանը, որից տեսարան է բացվում դեպի սարերը:
Huvafen Fushi, Մալդիվներ
Huvafen Fushi հյուրանոցի լողավազանը յուրօրինակ է իր լուսավորման համակարգով:
Marina Bay Sands, Սինգապուր
Sands SkyPark կոմպլեքսը գտնվում է Marina Bay Sands հյուրանոցի 57-րդ հարկում և առաջարկում է հանգստացողներին լողալ այս լողավազանում, որից տեսարան է բացվում դեպի ողջ Սինգապուր:
Elounda Gulf Villas, Հունաստան
Elounda Gulf-ի շքեղ վիլլաներում, որոնք գտնվում են Կրետե կղզում, յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է հանգստանալ և լողալ այսպիսի լողավազաններում:
Սատանայ լողավազան, Վիկտորիա ջրվեժ
Այստեղ զբոսաշրջիկներն այցելում են հիմնականում սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: