Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 4-ին շարունակում է փակ մնալ տրանսպորտային բոլոր միջոցների համար: Պատճառը առատ տեղումների հետևանքով առաջացած ձնահոսքն է։

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ ձնահոսքի հետևանքները վերացնելու նպատակով Վրաստանի համապատասխան կառույցներն  աշխատում են արտակարգ ռեժիմով։ Կատարվում է մեծածավալ աշխատանք՝ ճանապարհը րոպե առաջ բացելու համար։

Նշենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեկտեմբերի 4-ին, ժամը 10.03-ին կապ է հաստատվել Վրաստանի հանրապետության ՃՇՇ ՕՀ-ի հետ, ով հաղորդեց, որ Լարսի ճանապարհը փակ է, առկա է ձնահյուսի վտանգ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ հավելեով.

«Ժամը 10.07-ին կապ է հաստատվել Վրաստանի հանրապետության՝ Լարսի անցակետում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակցի հետ, ով տեղեկացրեց որ Կազբեկի շրջանում կան 20 մարդատար և 65 բեռնատար ավտոմեքենաներ:

Ժամը 10.11-ին կապ է հաստատվել Հվ. Օսեթիայի ՃԿԿ ՕՀ կապիտանի հետ, ով տեղեկացրեց, որ անցակետում կուտակվել են 397 տրանսպորտային միջոց (883 քաղաքացի), այդ թվում՝ 139 մարդատար ավտոմեքենա, 33 միկրոավտոբուս, 2 ավտոբուս, 223 բեռնատար:

Անցակետի մոտակայքում տեղադրված են և գործում են երկու ժամանակավոր կացարաններ և 1 կունգ տիպի ավտոմեքենա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել