meteoroloji-den-5-kent-icin-don-uyarisi-8106053Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ առատ ձյան պատճառով Թուրքիայի հարավ-արևելքում խափանվել է 300 գյուղերի հետ կապը։

Առատ ձյան պատճառով մասնավորապես փակվել են Վան, Բիթլիս, Մուշ ու Հաքքարի նահանգների բնակավայրեր տանող ճանապարհները։ Վերջին 3 օրերին այս նահանգներում գրանցվել է -20 աստիճան ցուրտ։

Միայն Վանի նահանգում խափանվել է 79 գյուղի ու 84 գյուղակի հետ կապը։ Թոնդրակ լեռան շրջանում փակվել է Վանից Աղրը (Արարատ) տանող ճանապարհը։ 99 բնակավայր բաժին է ընկել Մուշին, 15 բնակավայր՝ Բիթլիսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել