Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում «Հայոց համազգային շարժման» վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն անդրադառնում է 2017թ-ին ընդառաջ ձևավորվող ընդդդիմադիր դաշինքներին, տարվող քաղաքական կոնսուլտացիաներին, ինչպես նաև ՀՀՇ կուսակցության առաջնորդ Վանո Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելու նախաձեռնություններին: Ըստ Ա. Զուրաբյանի՝ այդ հարցը հասունացած է, սակայն լուծում կարող է ստանալ միայն 2017թ-ի ընտրություններից հետո:

-Պարո՛ն Զուրաբյան, ՀՀՇ-ն ունի՞ արդյոք որոշում 2017-ի ընտրություններին մասնակցելու- չմասնակցելու վերաբերյալ: Նաև մասնակցության հնարավոր ձևաչափի վերաբերյալ՝ դաշինքով կամ այլ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելով:

- Որևէ կոնկրետ որոշում դեռ չունենք: Կուսումնասիրենք դաշտը և եթե գանք կոնկրետ եզրահանգման, որ արժի մասնակցել, հավանաբար դրա մասին կհայտարարենք: Այս ընթացքում տարաբնույթ գործընթացներ են ընթանում, և կարծում եմ՝ այս հարցի պատասխանը կլինի մի քիչ ավելի ուշ:

-Ընդդիմադիր դաշտում 2017-ի ընտրություններին ընդառաջ դաշինքներ ձևավորելու որևէ կոնսուլտացիայի մասնակցո՞ւմ եք:

-Քննարկումներ անցկացվում են, իսկ թե ում հետ, առայժմ չեմ բարձրաձայնվում:

-Գոնե կասե՞ք՝ դրանք արևմտյան լիբերալ արժեքներ դավանո՞ղ ուժեր են:

- Այնքան հակասական է այդ եզրը, որ շատ բարդ է կողմնորոշվել՝ ով ով է:

- Օրերս ձևավորվեց «Լուսավոր Հայաստան» - «Քաղաքացիական պայմանագիր» - «Հանրապետություն» ընդդիմադիր ձևաչափը, որը 2017-ին պետք է հանդես գա դաշինքով:

-Ես միայն կարող եմ ասել, որ ողջունում եմ:

-«Հայ ազգային կոնգրեսի» հետ, որից տրոհվեցիք, շարունակո՞ւմ եք բացառել համագործակցության որևէ ձևաչափ:

-Եթե լիներ համագործակցության եզր, կլինեինք մեկ թիմում:

-Ուսումնասիրե՞լ եք դաշտը. ընդդիմությունը, որևէ թև, անուններ չտանք, հնարավորություն ունի՞ որևէ կերպ լավ արդյունքներ գրանցել: Օրինակ` ՀԱԿ վարչության անդամ Լևոն Զուրաբյանը հերթական անգամ հերթական պատմական շանսն է տեսնում:

-Հայաստանի Հանրապետության ընդդիմության համար մշտապես կան հոյակապ պայմաններ՝ հաղթանակ արձանագրելու: Խնդիրը նրանում է, որ ընդդիմադիր ուժերը պետք է կարողանան այնպիսի միասնական միավոր ձևավորել, որը կմասնակցի ընտրություններին, և հասարակությունը կգտնի այդ ընդդիմության մեջ իր համար իրական ընդդիմություն, որը հստակ կկատարի այն ֆունկցիան, որը հասարակությունը ուզում է տեսնել: Իսկ հասարակությունն ուզում է լուրջ փոփոխություններ: Հիմա կհաջողվի՞ դա իրականացնել, թե ոչ, ճիշտն ասած, այսօր տեսանելի չէ: Կարծում եմ` շատ բարդ է, բայց տեխնիկական հնարավորությունները միշտ առկա են:

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել