Tert.am-ը գրում է.

ՀՀ ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը դրական է համարում դեկտեմբերի 1-25-ը ձկան որսը Սևանա լճում արգելելու վերաբերյալ Բնապահպանության նախարարի որոշումը: Նրա խոսքով՝ ամենակարևորը արգելքը պահպանելու հարցն է:

«Ես դեկտեմբերի 2-ին տեսել եմ, որ ձուկն ազատ վաճառվում է խանութներում, եթե ամսի 1-ից դրված է այդ արգելքը, ինչպե՞ս են վաճառում, այսինքն՝ նորից որոշումը մնում է միայն թղթի վրա և կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Բարդուխ Գաբրիելյանը վերահսկողության և նախարարի որոշումները կատարելու խնդիր է տեսնում: Նա օրինակ բերեց, որ թեև Կարճաղբյուրում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ձկնաբուծարան է կառուցվում, որը զբաղվելու է իշխանի վերարտադրությամբ, ինչը մեծ առաջընթաց է, սակայն եթե որսագողության դեմ պայքարը զուգահեռաբար չուժեղացվի, դա կդառնա ոչ արդյունավետ:

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել