image-1The Salt Lake Tribune-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնում սկսել է դիտարկել նաև Յուտա նահանգի նախկին նահանգապետ, հանրապետական Ջոն Հանթսմենի թեկնածությունը։

Այդ մասին հայտնել են Թրամփի շրջապատում լրատվամիջոցի աղբյուրները։ Նրանց խոսքերով՝ Թրամփն ընդլայնել է պետքարտուղարի պաշտոնում դիտարկվողների ցուցակը, որում մինչ այս ընդգրկվել էին Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին և Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին։

Հաղորդվել էր նաև ԿՀՎ նախկին տնօրեն Դևիդ Պետրեուսի թեկնածության դիտարկման մասին։ Այժմ նրանց հավելվել է նաև Ջոն Հանթսմենը։ Հանթսմենն ավելի վաղ աշխատել է Չինաստանում ԱՄՆ դեսպան և տիրապետում է չինարենին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել