pg-23-syria-1-gettyԱմերիկյան The Washington Post (WP) թերթի փոխանցմամբ՝ սիրիական չափավոր ընդդիմության զինյալները դիտարկում են ահաբեկչական մի շարք խմբավորումների և մասնավորապես «Ալ-Քաիդայի» հետ առավել սերտ համագործակցություն հաստատելու հնարավորությունը։

Այդ մասին թերթին հայտնել են ամերիկյան վարչակազմում ու ընդդիմության շրջանում նրա աղբյուրները։ Բացի այդ, ընդդիմությունն ուսումնասիրում է նաև Պարսից ծոցի երկրների սերտ համագործակցության և նրանցից զենք ստանալու հնարավորությունը։

Ապստամբները նաև չեն բացառում ավանդական պարտիզանական մարտավարության կիրառումը, այդ թվում նաև Ասադի բանակի ու ռուս զինվորականների դեմ դիպուկահարներ կիրառելը։

Ընդգծվում է, որ համապատասխան գաղափարներն ի հայտ են եկել ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո, ով հայտարարել էր սիրիացի ապստամբներին հատկացվող օգնությունը կրճատելու պլանի, ինչպես նաև ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցելու մտադրության մասին։

ԱՄՆ իշխանությունների գնահատմամբ՝ սիրիական չափավոր ընդդիմության կազմում գտնվում է մոտ 50.000 մարտիկ։ Ապստամբների հրամանատարներից մեկը թերթին հայտնել է, որ իրենք մեծապես հիասթափված են, քանի որ ԱՄՆ-ը հրաժարվում է հատկացնել անհրաժեշտ սպառազինություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել