Картинки по запросу էդմոն մարուքյան նիկոլ փաշինյանԱԴԵԿՎԱՏՈՒԹՅՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԱԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հետաքրքիր է, չէ՞, մի քանի ամիս առաջ հասարակությունը Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին մեղադրում էր նաև իրար դեմ պայքարելու համար, հորդորում էր միասին լինել։ Հիմա, երբ Նիկոլն ու Էդմոնը դաշինք են կնքում Արամ Սարգսյանի հետ, վիրտուալ տիրույթում մի վայնասուն է, թե «վաաաաաայ, ամոթ, իրար ինչ ասես, ասում էին, էսօր միանում են, բա ո՞ւր մնացին վիրավորանքները»։ Ժողովու՛րդ, հիմա ձեզ շոո՞ւ է պետք, թե՞ տեսնել ռեալ, չապականված երիտասարդ ինտելեկտուալ ուժերի կոնսոլիդացիա։ Այս ուժը վաղը լուրջ հակակշիռ է լինելու խորհրդարանում, հաջորդ խորհրդարանն առանց իրենց ես ուղղակի չեմ պատկերացնում, երանի կտայի մի հրաշքով էլ Հրանտ Բագրատյանը նույնպես միանար իրենց կամ ինչ-որ կերպ ինքն էլ անցներ խորհրդարան։
Անցնեմ երեկվա վարչապետի հարցուպատասխանին։ Հարցերի մեծ մասը կարդալով՝ ուղղակի զզվանք ապրեցի։ Երկրի դե յուրե երրորդ դեմքը, դե ֆակտո երկրորդը, հնարավորություն է ընձեռնում հարցեր ուղղել, ու հարցերի գերակշիռ մասը կա՛մ անձնական նեղ հարցեր էին, կա՛մ ցինիկ թրոլլներ։ «Հայրենասեր», «գլոբալ մտածողությամբ» մարդիկ էիք, պատերի տակ էիք միշտ ասում՝ թատրոն է, ճակատային լուրջ ձևով կոնկրետ փաստերով քննադատեիք, սրանից լավ հնարավորությու՞ն ձեր ասելիքը տեղ հասցնելու, թեկուզ հայհոյեիք, վիրավորեիք, բայց ոչ էլի էսպես անլրջացնեիք, նույնիսկ հարց տալու տարրական պատասխանատվություն չունեք, էլ ինչ ասեմ։ Ամեն ինչ արժեզրկելու մեծ վարպետ են մարդիկ, 14 տարեկան չհասունացածի հոգեբանությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել