Картинки по запросу վանՎանի արևմտյան ափին մի բնակավայր կա, այն գյուղ համարել սխալ կլինի, քանի որ այնտեղ ապրում են 12 քուրդ ընտանիք: Այս բնակավայրն անգամ անուն չունի, պարզապես քրդերն այն անվանում են Ermeniler dünyaca, որը թարգմանաբար նշանակում է Հայերի աշխարհ: Հայկական ժամանակակից աղբյուրներում այս բնակավայրի մասին տեղեկության չեմ հանդիպել: Այն սփռված է Վանի արևմտյան ափին, Գյոլչա բնակավայրից 5 կմ դեպի հարավ: Ինձ այստեղ էր տարել քուրդ ընկերս, ով վաղուց լքել էր Վանը և ապրում էր Ստամբուլում: Ես այս բնակավայրում միայն ավերակների հետքերի հանդիպեցի, ոչ մի խաչքար, ոչ մի եկեղեցու հետքեր չկային: Ըստ քուրդ ընկերոջս պատմածի՝ այստեղ ապրել են արևապաշտ կամ անհավատ հայեր, սակայն այս Հայերը ևս կոտորվել կամ գաղթել են դեպի Սիրիայի կողմերը: Այս պատմությունը չգիտեմ՝ որքանով է իրականությանը համապատասխանում, բայց, որ այսօրվա քրդերը այդ բնակավայրին ասում են Հայերի աշխարհ, դա փաստ է... Կարոտում եմ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել