Ուկրաինական «112 Ուկրաինա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝  «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն կարծում է, որ Ուկրաինային պետք չէ երկրի նախագահի պաշտոն։

Նա ընդգծել է, որ դրական է վերաբերում նախագահի պաշտոնի վերացմանը՝ հավելելով, որ իսկական նախագահ համարում է միայն առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկին.

«Դատելով հաջորդ նախագահներից՝ Ուկրաինան պետք է եզրակացություններ կատարի»։ Տիմոշենկոն դրա հետ մեկտեղ ընդգծել է, որ չի հրաժարվում նախագահական հավակնություններից.

«Ես ցանկանում եմ փոխել Ուկրաինան։ Եվ եթե դրա համար անհրաժեշտ են գործիքներ, ես կօգտագործեմ դրանք։ Ես առաջին հերթին կզբաղվեի պետության մեջ կարգուկանոն հաստատելով, կվերադարձնեի ազգին այն ամենը, ինչը ապօրինաբար խլել են նրանից՝ հողն ու ընդերքը, ինչպես նաև կնախաձեռնեի նոր Սահմանադրություն, որպեսզի մարդիկ կարողանան ներազդել իշխանությունների վրա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել