Tert.am-ը գրում է.

Ապօրինի հարստացածները պիտի պատժվեն: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ նշելով, որ այս պարագայում ավելի կարևոր է պատժման հանգամանքը, քան՝ պատժի համարժեքությունը: Հոկտանյանը նշեց, որ պատժից խուսափելու համար բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են ունեցվածքը գրանցել ոչ միայն փոխկապակցված անձանց վրա, այլև՝ հեռավոր բարեկամների ու ենթակաների վրա, ինչը բարդացնում է օրենքի կիրառելիությունը:

- Ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին օրինագծի համաձայն՝ ստուգվելու է ոչ միայն պաշտոնյայի, այլև նրան փոխկապակցված անձանց՝ կնոջ, զավակների ունեցվածքը: Մշտապես կասկածներ ու ավելին՝ համոզմունքներ են հնչել, որ պաշտոնյաներն իրենց ունեցվածքը «գրել են» տիկնանց, երեխաների անունով: Այս փոփոխությունը նպաստելո՞ւ է ապօրինի հարստացման բացահայտմանը:

- Դա կօգներ բացահայտել, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ովքեր պիտի հայտարարագրեն իրենց ունեցվածքը, սահմանափակվեին միայն փոխկապակցված անձանցով: Խիստ կասկածում եմ, որ նման սահմանափակում լինի: Երբ իրենց կանանցից, երեխաներից պահանջեն ապացույցներ՝ հայտարարագրված ունեցվածքի վերաբերյալ, այդ պաշտոնյաները կգտնեն ոչ փոխկապակցված անձանց՝ հեռավոր բարեկամների, ծանոթների ու իրենց վրա կգրեն ունեցվածքը: Փոխկապակցված անձանց շրջանակն այդքան էլ մեծ չէ, ուստի դժվար չի լինի շրջանցել դրույթը: Պաշտոնատար այդ անձինք ունեն նաև ենթականեր, որոնք հայտարարագրեր չեն ներկայացնում, խոսքս վարչության պետերի, խորհրդականների մասին է, ուստի չեմ բացառում, որ ունեցվածքը իրենց վրա էլ կգրեն:

- Ստացվում է, որ գործնականում այս դրույթը կիրառելի չէ՞:

- Տեսականորեն սա շատ լավ դրույթ է, բայց գործնականում՝ ոչ, կիրառելի չէ: Այդ ինչքա՞ն թուլամիտ ու տկարամիտ պիտի լինեն այդ պաշտոնյաները, որ իրենց վրա գրեն իրենց ունեցվածքը: Հիմա էլ չեն գրի իրենց կանանց, երեխաների վրա: Չնայած՝ հիմա էլ այդքան շատ չեն գրում, բայց հետո ընդհանրապես էլ չեն գրի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել