Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝  Թուրքիայաի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Մոսկվային առաջարկել է երկու երկրների միջև առևտուր իրականացնելիս հաշիվները վարել ազգային արժույթներով.

«Ես նախագահ Պուտինին առաջարկեցի հետևյալը. ասացի եկեք մեր առևտուրն իրականացնենք տեղի արժույթներով։ Այն ամենի համար, ինչ ես գնում եմ ձեզանից, կվճարեմ ռուբլով, իսկ այն ամենի համար, ինչ դուք եք գնում ինձանից՝ լիրայով»։

Նա հավելել է, որ Թուրքիան նման առաջարկներ արել է նաև Չինաստանին ու Իրանին, և դրանք ընդունվել են նրանց կողմից, ինչից հետո համապատասխան ցուցումներ են տրվել կենտրոնական բանկերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել