ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ժամը 18.00-ի դրությամբ Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Ապարան-Արագած, Սպիտակ-Երևան 24-ից 25-րդ կմ-ին, Ստեփանավան-Օձուն 13-ից 15-րդ կմ-ին, Երևան-Սևան 24-ից 39-րդ կմ-ին և Հրազդան-Ծաղկաձոր, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Մարտունի և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել