Բարսելոնան ներկայացրել է Ռեալի հետ խաղի հայտացուցակըBarometer.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է այն 18 ֆուտբոլիստներին, որոնք կմասնակցեն Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի` «Ռեալի» հետ խաղին,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Շարք է վերադարձել իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինիեստան, ով ապաքինվել է վնասվածքից:

Ամբողջական հայտացուցակն ունի հետևյալ տեսքը. Տեր Շտեգեն, Սիլեսեն, Դին, Ալբա, Մասկերանո, Պիկե, Ումտիտի, Ռոբերտո, Գոմեշ, Ռակիտիչ, Բուսկետս, Դ. Սուարես, Թուրան, Ինիեստա, Լ. Սուարես, Մեսսի, Նեյմար, Ալկասեր:

«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել