Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) իր 110 ամյակի միջոցառումների շրջանակներում այսօր կազմակերպել է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով։ Հարց ու պատասխանը կմեկնարկի քիչ անց։ 

Վարչապետի հետ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» թեմայով զրույցը նպատակ ունի աշխարհասփյուռ հայերին միավորել երկրի կայուն զարգացման շուրջ` երկխոսության և համատեղ կայացվող որոշումների միջոցով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ հիմնական ոլորտներին՝ տնտեսական, իրավական, սոցիալական, գիտական, կրթական և մշակութային։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել