Похожее изображениеԻհարկե, պզուկներ ունենալը նորմալ է, և բոլոր մարդիկ էլ ժամանակ առ ժամանակ բախվում են այդ խնդրին, սակայն դա չափազանց տգեղ է և տհաճ։ Իրականում պզուկների մաշկի գրգռվածության նշաններ են, որոնք առաջանում են, երբ մաշկի՝ յուղ արտադրող գեղձերը վնասվում են։ Շատ մարդիկ օգտվում են թանկարժեք քսուքներից և նույնիսկ լազերային միջամտությունից դրանցից ազատվելու համար, սակայն կան առավել պարզ և մատչելի մեթոդներ, որոնք նույնքան արդյունավետ են։  

Սառույց

Նոր ձևավորված պզուկը վերացնելու համար միայն սառույցն էլ բավական է։ Պետք է ուղղակի մի քանի վայրկյան սառեցնել գրգռված մաշկը, ապա սպասել 2-3 րոպե և կրկնել սառեցման գործընթացը։ Սառույցը հարկավոր է որևէ կտորով փաթաթել՝ մաշկը է՛լ ավելի չգրգռելու համար։ Այս ամենը պետք է կրկնել օրական մի քանի անգամ։

Կիտրոն

Պզուկներից ազատվելու մեկ այլ միջոց է կիտրոնի թարմ քամված հյութը։ Այն կսպանի գրգռված մասի բոլոր միկրոբները, ինչպես նաև կօգնի օրգանիզմին հեշտությամբ վերացնել ավելորդ յուղը։ Հարկավոր է ստերիլ բամբակի օգնությամբ լիմոնի հյութը տարածել գրգռված մաշկի վրա։ Դա պետք է անել քնելուց առաջ և այդպես թողնել ամբողջ գիշեր։  

Մեղր

Երկար ժամանակ է, որ մեղրը հայտնի է աշխարհին իր հականեխիչ հատկություններով։ Այն կարող է ամբողջովին ոչնչացնել մաշկի բակտերիաները, ինչպես նաև կարող է արագացնել վերականգնման գործընթացը։ Հարկավոր է վերցնել ստերիլ բամբակ և զգուշորեն քսել մեղրը գրգռված մաշկին։ Մեղրը պետք է թողնել առնվազն 30 րոպե, ինչից հետո պետք է լվացվել տաք ջրով։

Ատամի մածուկ

Ատամի մածուկը պզուկներից ազատվելու հիանալի միջոց է։ Այն էլ ավելի արդյունավետ է սառույցի պրոցեդուրայից հետո օգտագործելու դեպքում։ Հարկավոր է մածուկը քսել գրգռված մաշկին և այդպես թողնել ամբողջ գիշեր։ Առավոտյան պետք է լվացվել սառը ջրով։  

Գոլորշի

Գոլորշին չափազանց օգտակար է մաշկի համար, քանի որ դրա պատճառով բացվում են մաշկի ծակոտիները, և բոլոր բակտերիաները ոչնչանում են։ Սա օգնում է նաև պզուկների դեպքում։ Հարկավոր է որևէ տարայի մեջ տաք ջուր լցնել և դեմքը պահել այդ տարայի վրա այնպես, որ ջրից եկող գոլորշին հպվի դեմքին։ Սա պետք է անել մոտ 30 րոպե, ինչից հետո հարկավոր է չորացնել դեմքը և քսել յուղ չպարունակող որևէ խոնավեցնող քսուք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել