Tert.am-ը գրում է.

15.43 

Եթե ստվերի դեմ չպայքարենք, չբերենք սպիտակ դաշտ, ապագա չունենք. Կարեն Կարապետյան


Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակներում Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանում է տարբեր հարցերի: 

Ի պատասխան հարցին, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում կարճ ժամանակահատվում կենսագործել իր ծրագիրը, վարչապետը նախ անդրադարձավ ներկայացրված երկարաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին և ասաց, որ կարճաժամկետ ծրագիրը ցույց կտա, թե որ ոլորտներում ինչպես են պատկերացնում շարժվել առաջ, իսկ երկրորդ փուլը կառավարության երկարաժամկետ տեսլականն է։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են երկու փուլով ծրագիր ներկայացրել, վարչապետը պատասխանեց. «Առաջինը ներկայացրել ենք կարճաժամկետ ծրագիր, որպեսզի հնարավոր օպոնենտները չասեն, թե դուք ի՞նչ գիտեք՝ 2017 թվականի ապրիլից հետո կլինե՞ք, թե ոչ, բայց մյուս կողմից հնարավոր չէ վեցամսյա ժամկետում կառավարել՝ հեռակա նկարագիր կամ նպատակ չունենալով»,-ասաց նա և նշեց, որ դիտարկելու են 2014 թվականին ընդունված ռազմավարությունը և կարիք լինելու դեպքում ադապտացնելու և փոխելու են այն:

«Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն է արդար, հավասար մրցունակ դաշտ ստեղծելը: Տարբեր ռեյտինգներով, տարբեր հարցումներով ամենաերջանիկ երկրների թվում գտնվում են այն երկրները, որոնք որ ստեղծել են մաքսիմալ բարենպաստ պայմաններ աշխատող մարդու համար, հավելյալ արժեք ստեղծող, ստեղծագործ մարդու համար: Այդ երկրներ մեջ չկան երկրներ, որոնք ունեն նավթ, գազ կամ այլ պաշարներ: Այդ իսկ պատճառով, առաջին խնդիրը՝ մենք պետք է ստեղծենք արդար, մրցունակ, հավասար պայմաններ աշխատող մարդու համար»,-ասաց նա և նշեց, որ դա այդուհանդերձ բավարար չէ տնտեսությունն աշխուժացնելու համար: 

«Մենք պատրաստ ենք մեր վրա վերցնել որոշակի խթանողի դերակատարում, այսինքն՝ կփորձենք բիզնեսի հետ համատեղ մասնակցել, ինչը տարբեր բանաձևեր ունի, որ բիզնեսը աշխուժանա, ոգևորվի և հավատա»,-ասաց նա՝ նշելով, որ այնուամենայնիվ դա, իր պատկերացմամբ, շատ դեպքերում այդքան էլ պետության գործառույթը չէ։

Վարչապետը նշեց, որ առաջնահերթ ծրագրերի մեջ քննարկվում են նաև հարկային բարեփոխումները և գտնում են, որ պարզեցման խնդիր կա։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել