Tert.am-ը գրում է.

Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ոլորտում իրականացվող օպտիմալացման արդյունքում 1.8 մլրդ դրամ կտնտեսվի, ապա բացատրություն է ներկայացված, թե ինչպես է նշված գումարը տնտեսվելու։ Հաղորդագրությունում ասվում է.
 
«Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը տեղեկացրել է, որ ոլորտում իրականացվող օպտիմալացման արդյունքում կտնտեսվի 1,8 մլրդ դրամ:

2017թ. առողջապահական բյուջեի ծախսերն ինչի՞ հաշվին  կտնտեսվեն 1.8 մլրդ դրամով։

Առողջապահական համակարգի առանձին ոլորտների գործունեության ուսումնասիրության և բարելավման նպատակով  հոկտեմբերի սկզբին նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային 4 հանձնաժողովներից մեկը՝ ֆինանսաբյուջետայինը զբաղվում է բյուջեի վերանայումով, ֆինանսավորման նոր բանաձևերի մշակումով։ Հանձնաժողովն արդեն իսկ առաջարկ էր ներկայացրել դժվարամատչելի հետազոտությունների գների իջեցման ուղղությամբ։ Պետական պատվերի շրջանակում փոխհատուցվող «դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների» գները սահմանվել էին տարիներ առաջ և վերջին ժամանակաշրջանում չէին վերանայվել: Մինչդեռ անցած ժամանակաընթացքում զգալի աճել է նման հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների թիվը՝ մրցակցության արդյունքում հանգեցնելով  մատուցվող ծառայությունների գների նվազման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել