Չինաստանի արտգործնախարար Վան Ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Թայվանի նախագահ Ցայ Ինվենի հեռախոսազրույցից հետո հույս է հայտնել, որ Պեկինի ու Վաշինգտոնի հարաբերությունները չեն տուժի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

«Հույս ունեմ, որ դա (հեռախոսազրույցը) չի փոխի ԱՄՆ-ի կառավարության կողմից անցկացվող «միասնական Չինաստանի» վաղեմի քաղաքականությունը»,-հայտարարել է Չինաստանի արտգործնախարարը։

Բացի այդ, նախարարը Թրամփի և Ինվենի զրույցն անվանել է «մանր սադրանք»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիտակ տունը զրույցի մասին նախապես ծանուցված չի եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել