Բաղադրիչներ
- հավի բդիկ - 1կգ
- գազար - 2 հատ
- նեխուր - 2-3 ճյուղ
- կարտոֆիլ - 2 հատ
- սոխ - 1 գլուխ
- սխտոր - 2 պճեղ
- բրոկոլի - 4-5 հատ
- ձիթայուղ - 3-4ճ/գդ
- քացախ - 1-2ճ/գդ
- աղ
- պղպեղ սև
- մաղադանոս
Պատրաստման եղանակ
- Լվացեք և կտրատեք բանջարեղենները: Կտրատված բանջարեղենները տեղադրեք տապակի մեջ, վրան շաղ տվեք ձիթայուղը, քացախը, համեմեք աղ և պղպեղով: Հավի բդիկների վրա նույպես շաղ տվեք մի քիչ ձիթայուղ և համեմեք աղ և պղպեղով, այնուհետև տեղադրեք բանջարեղենների վրա:
- Եփեք ջեռոցում 220 աստիճանում 40-50 րոպե՝ մինչև մսի եփվելը:
- Մատուցելիս ուտեստի վրա շաղ տվեք մանր կտրատած թարմ մաղադանոսը:
Բանջարեղեններով և համեմունքներով պատրաստված հավ ջեռոցում:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%B0%D5%A1%D5%BE-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%BB%D5%A1%D6%80%D5%A5%D5%B2%D5%A5%D5%B6%D5%B8%D5%BE/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել