ԱՄՆ-ի մի քանի քաղաքների քաղաքապետերը, ովքեր մասնակցում են Մեխիկոյում անցկացվող «Կլիմայի փոփոխման հարցերով խոշոր քաղաքների գործընկերություն» (С40) գագաթնաժողովին, հայտնել են իրենց անհամաձայնությունը միգրացիոն քաղաքականությունը կտրուկ փոխելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մտադրության հետ, որի իրագործման արդյունքը կլինի երկրից զգալի թվով ներգաղթյալների արտաքսումը։

Իրենց անհամաձայնությունն են հայտնել Ֆինիքսի, Սիեթլի, Վաշինգտոնի քաղաքապետերն ու Նյու Յորքի փոխքաղաքապետը։

«Չնայած այն բանին, որ շատերը ցանկանում են արտաքսել ներգաղթյալներին, մենք դա չենք անի»,-Ֆինիքսի քաղաքապետ Գրեգ Ստենթոնի հայտարարությունն է մեջբերում El Universal-ը։

«Մինչդեռ ոմանք խոսում եմ պատերի կառուցման մասին, մյուսները մտածում են կամուրջների կառուցման մասին, որոնք թույլ կտան մեզ քանդել այդ պատերը»,-իր հերթին հայտարարել է Սիեթլի քաղաքապետ Էդ Մյուրեյը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել