2014թ. նոյեմբերին Տուլա քաղաքում ծնված Մատվեյ Զախարենկոյի ճակատագրի մասին գիտեն ոչ միայն Ռուսաստանում, այլև դրա սահմաններից դուրս:

Ծնվելուց հետո երեխայի մոտ հայտնաբերվեց դեղնախտ և նրան ֆոտոթերապիայի մի քանի սեանս նշանակեցին:

Նման պրոցեդուրաներից մեկի ժամանակ բույժքույրը միացրեց լամպը և գնաց:

 

Սարքը պայթեց, և 12 րոպե շարունակ Մատվեյին ոչ ոք օգնության չէր գալիս:

Դրա հետևանքով այրվեց երեխայի մարմնի 75 տոկոսը, ներքին օրգանների՝ 15 տոկոսը:

Ենթարկվելով տասնյակ վիրահատությունների՝ տղան ողջ մնաց, սակայն նրանից հրաժարվեց հարազատ մայրը, որն այդ ժամանակ 19 տարեկան էր:

Որոշ ժամանակ անց Մատվեյի պատմությունը դարձավ շատ հայտնի:

Երկու կին պայքարում էին նրա մայրը դառնալու համար:

Արդյունքում նրա մայրը դարձավ Սվետա անունով մի կին Մոսկվայից:

    

Իմանալով, թե որքան մարդիկ են անհանգստանում Մատվեյի առողջության համար, մայրը հրապարակում է տղայի նոր կյանքի լուսանկարներն ու տեսանյութերը:

Այս տարի տղան անգամ ծով էր գնացել իր նոր ընտանիքի հետ:

Ներկայումս նա կարծես թե ավելի լավ է իրեն զգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել