Tert.am-ը գրում է.

Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը գտնում է, որ Հայաստանի դպրոցներում արևմտահայերենի ուսուցանման հարցը պետք է համակողմանի քննարկվի: 

«Ողջունում եմ, որ արևմտահայերենի նկատմամբ այսպիսի հոգատարություն է ցուցաբերվում, բայց առաջին հերթին ռեսուրսները պետք է հաշվի առնենք, թե ովքեր են դասավանդելու և ում են դասավանդելու»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և նշեց, որ դեռևս չի նշանակում, որ հայոց լեզվի և գրականության ուսուցիչները կարող են ազատ արևմտահայերեն դասավանդել

«Իմ կարծիքով՝ պետք է արևմտահայերենի խորացված ուսուցման ծրագիր լինի, գոնե լեզվական պետական քաղաքականություն պետք է տարվի, և դա քննարկվի տարբեր մակարդակներում»,-ասաց նա և նշեց, որ այսօր շատ քիչ մարդիկ են ցանկանում արևմտահայերեն կամ գրաբար սովորել, քանի որ գործածության ոլորտը նեղ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել