Tert.am-ը գրում է.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախկին փոխնախագահ Անուշ Սեդրակյանը Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ձգձգման պատճառը տեսնում է Ռուսաստանի քաղաքական ճնշումների մեջ, որոնք, իհարկե, բացահայտ չեն, սակայն ակնհայտ է համարում, որ այդ ճնշումների ալիքները հասնում են Հայաստան:

«Ռուսները հասկանում են, որ իրենց տնտեսական դեգրադացիայի պարագայում Ռուսաստանի կայսրությունն ամեն վայրկյան կարող է կանգնել և՛ փլուզման, և՛ խոշոր վտանգների առաջ, և չեն ցանկանում, որ Հայաստանն ունենա այլընտրանք: Դա իրենց համար բնական է, սակայն անբնական է, որ Հայաստանը դա չի ցանկանում»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, թե ներկայիս փոփոխությունները ՀՀ-ԵՄ համաձայնագրի օգտին չեն խոսում:

Ի դեպ, Անուշ Սեդրակյանը, անդրադառնալով վերջերս կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարին, ասաց, որ պետք էր համագումարին այդ թեման մանրամասն շոշափվեր, սակայն, ցավոք, բեկումնային անդրադարձեր չեղան, և ոչ մի առաջխաղացում չնշվեց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել