Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպելու են չորեքշաբթի Համբուրգում կայանալիք միջոցառման շրջանակներում։

Քերին ու Լավրովն անցած ուրբաթ արդեն իսկ հանդիպել են Հռմում։ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարը քննարկել են Սիրիայում հրադադարի հարցը, ինչպես նաև Լիբիայում ու Եմենում տիրող իրավիճակը։

Քերին հայտարարել է, որ իրենք փոխանակվել են սիրիական Հալեպում հրադադարին աջակցելու մասին նոր գաղափարներով, ինչը քննարկվելու է նաև հաջորդ շաբաթվա հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ենրկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Լավրովը դեկտեմբերի 8-9-ին Համբուրգում մասնակցելու է ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստին, որի շրջանակներում էլ ծրագրել է ունենալ մի շարք երկկողմ հանդիպումներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել