Բնությունը սիրում է ցուցադրել իր զորությունը և երբ դա անում է, արդյունքը ուղղակի ապշեցնում է։ Այդ կերպ բնությունը կրկին հիշեցնում է մեզ, որ, չնայած մարդկության մեծ առաջընթացին, մենք շատ չնչին են նրա համեմատությամբ։

BlogNews–ը հավաքել է բնական ֆենոմենների 15 լուսանկարներ, որոնք այնքան գեղեցիկ են, որ մենք դժվարությամբ կարողացանք հավատալ դրանց գոյությանը։

Կանաչ լիճ


Գրուներ ծովը կամ կանաչ լիճը գտնվում է Ավստրիայում։ Այդտեղը ջուրը բյուրեղային մաքուր է, իսկ լիճը անդադար փոխում է իր չափսերը։ Ձմռանը այն դառնում է մի փոքրիկ լճակ՝ 1-2մ խորությամբ։


Իսկ ամռանը դրա խորությունը հասնում է 12 մետրի։ Ջրի մաքրության պատճառով լճի միջի կամրջակները և անցուղիները հիշեցնում են կորած Ատլանտիդա քաղաքը։ Այն ուղղակի հիասքանչ վայր է ջրասուզակների համար։

Հսկայական արջի ստվերը


Հսկայական արջի ստվերը առաջանում է տարվա մեջ երկու անգամ ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի լեռներում։ Այն հնարավոր է տեսնել ընդամենը կես ժամ, այդ իսկ պատճառով էլ զբոսաշրջիկների մեծ հոսք է ստեղծում։

Բոժոժ ծառերը


Այս բոժոժ ծառերը առաջացել են Պակիստանում 2010 թվականի ահարկու ջրհեղեղից հետո։ Միլիոնավոր սարդեր բարձրացել են ծառերը՝ ջրից պատսպարվելու համար և մետաքսյա ծածկ են գործել ծառերի վրա։

Վարդագույն լիճը


Հիլլեր լիճը, որը գտնվում է Ավստրալիայի հարավ-արևմուտքում, մեր մոլորակի ամենատպավորիչ վայրերից մեկն է։ Այն պահպանում է իր վարդագույն երանգավորումը կլոր տարի՝ անկախ ջերմաստիճանից։ Այս լճում լողալը ամբողջովին ապահով է և կարելի է նույնիսկ մեկ շիշ ջուր վերցնել, որը մշտապես վարդագույն կմնա։

Արգան ծառերի այծերը


Այս տեսարանը շատ տարածված է Մարոկկոյում. այծերը բարձրանում են այս ծառի վրա դրա պտուղները ուտելու համար։

Ծիածանային գետը


Կոլումբիայում գտնվող այս գետը սովորական տեսք ունի տարվա առաջին կեսին, սակայն հունիսից մինչև դեկտեմբեր այն դառնում է ծիածանային։

Միլիոնավոր ծովախեցգետինների միգրացիան


Ամեն տարի ավելի քան 43 միլիոն խեցգետիններ ուղևորվում են դեպի օվկիանոսի ափ՝ բազմանալու։ Տեղի իշխանությունները այդ օրը փակում են բոլոր ճանապարհները ծովախեցգետինների ապահովության համար։

Կապույտ հրաբուխ


Ինդոնեզիայի այդ հրաբուխը կապույտ գույնի լավա է արտանետում։ Սա այրվող սուլֆուրի դիօքսիդի հետևանքն է, որը այրվում է 600 աստիճանի պարագայում։

Մահվան հովտի շարժվող քարերը


Սա ԱՄՆ-ի ամայի հովիտներից մեկն է, որտեղ կարելի է իսկական հրաշքի ականատես լինել։ Մակերևույթին գտնվող քարերը շարժվում են սեփական ուժերով և իրենց հետևից հետքեր են թողնում։

Ուաիտոմոյի փայլող քարանձավը


Այս քարանձավը Նոր Զելանդիայի ամենատեսարժան վայրերից մեկն է։ Այստեղով նավարկելիս տպավորություն է ստեղծվում, որ մարդն անցնում է անծայրածիր տիեզերքով։

Սահարայի աչքը


Այս ֆենոմենը տեսանելի է նույնիսկ տիեզերքից և հիշեցնում է հսկայական աչք։ Այն այնքան մեծ է, որ տիեզերագնացները դա օգտագործում են որպես կողմնորոշիչ։

Կրակ ծիածանը


Այս ծիածանը չափազանց գեղեցիկ ֆենոմեն է, որը տեղի է ունենում մթնոլորտի հեռավոր շերտերում։

Պտտվող ամպրոպ


Սա շատ վտանգավոր երևույթ է, որը տարածված է ԱՄՆ-ի կենտրոնական շրջաններում։ Ապահով հեռավորության վրա այն չափազանց գեղեցիկ է։

Մարսյան տեսարան


Այս տեսարանը շատ նման է Մարս մոլորակի մակերևույթին։ Ակացիայի ծառերը կանգնած են ավազի հսկայական թումբերի առաջ։ Սա գտնվում է Նամիբիայում։

Սառցե քարանձավներ


Այս տպավորիչ սառցե քարանձավները գտնվում են Իսլանիայում։

«Ուրվական ծիածանը»՝ Շոտլանդիայում


Սա ուղղակի չնաշխարհիկ տեսարան է, որը կտպավորի նույնիսկ ամենապահանջկոտ մարդուն։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել