Tert.am-ը գրում է.

Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը երեք՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների՝ խորհրդարանական ընտրություններից առաջ համագործակցության պայմանավորվածությունը հայ քաղաքական դաշտում կարևոր ձեռքբերում համարեց:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե ինչու է քաղաքական այդ իրադարձությունը «կարևոր ձեռքբերում» համարում.

«Ոչ թե միայն այն պատճառով, որ ընդդիմադիր քաղաքականությունում ներկայացվում է նոր ընդդիմադիր կոալիցիա, այլ որովհետև այն նոր քաղաքական կուսակցությունների կոալիցիա է: Սա նոր քաղաքական ուժ է, որին շատերն էին սպասում, միավորում է և միացյալ է»:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջը տեղեկացրել  էր, որ տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ:

Ռիչարդ Կիրակոսյանի դիտարկմամբ՝ մենք նրանցից պետք է ակնկալենք առավել շատ լուրջ քարոզարշավ: «Մենք սպասում ենք, որ այն կլինի ընդդիմություն, որն ունակ կլինի առաջարկել ընդունելի այլընտրանքային հեռանկարով ծրագիր՝ կոնկրետ գործնական քաղաքական դիրքորոշմամբ և հանձնարարականներով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել