Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ Էրհան Թունջելը գիրք է հրատարակել: Ինչպես հաղորդում է թուրքական T24-ը, գիրքն ունի «Հրանտ Դինքի սպանության կուլիսները և Ամերիկայի ենիչերիները» խորագիրը:

Գրքի շնորհանդեսի ժամանակ Թունջելը ասել է, թե գրքում ներկայացված է Դինքի սպանության գործի մութ դրվագները: Նա նշել է, որ ցանկանում է դատական գործի ավարտից հետո հանդիպել Դինքի ընտանիքի անդամների հետ:

Թունջելը շեշտել է, թե իբր ինքը կապ չունի սպանության հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել