Tert.am-ը գրում է.

ԼՂՀ Մարտունու շրջանում ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի վերջին միջադեպից հետո Ստեփանակերտի հոսպիտալ տեղափոխված պայմանագրային զինծառայողի վիճակը միջին ծանրության է, նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է, գիտակցությունը տեղն է, բացասական փոփոխություն չկա:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ այս տեղեկությունը քիչ առաջ ստացել է հենց հոսպիտալից:

Նշենք, որ երեկ լրատվամիջոցները տեղեկացրել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ տեղափոխված վիրավոր զինծառայողը Արցախի Աշան գյուղի բնակիչ 32-ամյա Գագիկ Պողոսյանն է։


Ռուբեն Մելիքյանը երեկ գիշեր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ է այցելել: «Հերթապահ բժիշկն ասաց՝ թոքի բեկորային վնասվածք էր ստացել: Հավաստիացրին, որ կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց Մելիքյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել