Tert.am-ը գրում է.

Ղարաբաղյան հակամարտության առկայությունից ի վեր հասարակության շրջանում եղել են տարածքների զիջման մասին քննարկումներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝  անդրադառնալով իշխանությունների կողմից տարածքներ զիջելու վերաբերյալ խոսակցություններին։

«Վստահ կարող եմ ասել, որևէ մեկը տարածք չի տա, եթե նույնիսկ ցանկանա՝ չի կարող տալ»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը՝ նկատելով, որ Հայաստանի երեք նախագահներն էլ ասել են, որ պատրաստ են տարածքներ զիջել միայն կարգավիճակի դիմաց, ինչը բանակցային մոտեցում է, մինչդեռ Ադրբեջանը հայտարարում է, թե տարածքներն իրենն են, իսկ կարգավիճակը միայն Ադրբեջանի կազմում պետք է լինի, ինչից հետո էլ հարցը փակվեց:

«Ապրիլյան դեպքերից հետո Հայաստանն ընդունել է մի մոտեցում, ըստ որի՝  բանակցություն չի կարող լինել՝ մինչև չլինեն մեխանիզմներ պարզելու համար, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը:  Մենք գիտենք, թե ով է խախտում, համանախագահները նույնպես գիտեն: Հայկական կողմը շահ չունի գնալ Բաքու հասնել, մենք մեր խնդիրը լուծել ենք, Ադրբեջանը չի լուծել»,-ասաց նա և նշեց, որ Արցախյան հերոսամարտը Ադրբեջանին ցույց տվեց, որ տեխնիկան և անձնակազմը դեռ բանակ չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել