Tert.am-ը գրում է.

Քիչ հետո Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի   Նորք–Մարաշի 2015թ. նոյեմբերին վնասազերծված զինված խմբի գործով առաջին դատական նիստը, սակայն այն դեռ չմեկնարկած`  արդեն լարված իրավիճակ է, իսկ նիստը լուսաբանող  լրագրողներն հայտարարեցին, որ կբոյկոտեն այն: 

Բանն այն է, որ ոչ բոլոր լրագրողներին են թույլ տալիս մուտք գործել նիստերի դահլիճ։ Դատական կարգադրիչների պետը լրագրողներին հայտնեց, թե հաշվի առնելով այն, որ ամբաստանյալները շատ են, նրանց հարազատներից մեկական մարդ է դահլիճում, ինչպես նաև փաստաբանները, ընդամենը 7 լրատվամիջոց կարող է մասնակցել նիստին: Լրագրողները, ի պատասխան,  հայտնեցին, որ բոյկոտում են նիստը` կամ կմասնակցեն բոլորով, կամ՝ ոչ ոք:


Զանգ կատարվեց Դատական դեպարտամենտ, որտեղից հայտնեցին, որ դատական կարգադրիչների ղեկավարն ինքնագործունեությամբ է զբաղված, սակայն Փիլիպոսյան ներկայացած անձը մնաց անդրդվելի ու ասաց` «ինձ հանգիստ թողեք»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել